Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալվեսը քննադատել է Մեսսիին

12:10, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Ալվեսը քննադատել է Մեսսիին

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի, ում հետ խաղացել է «Բարսելոնա»-ի կազմում, հայտարարությանն այն մասին, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայի հավաքականի հաղթանակը կոռուպցիայի արդյունք է։

«Ընկերները միշտ չէ, որ ճիշտ են, ուղղակի որովհետև նրանք ընկերներ են։ Կարելի է շատ բան ասել, երբ զայրացած ես, բայց ես, միևնույն է, համաձայն չեմ այդ խոսքերի հետ։ Առաջին հերթին նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բոլոր բրազիլացիների նկատմամբ։ Երկրորդ՝ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մի քանի պրոֆեսիոնալների նկատմամբ, որոնք մի կողմ են դնում շատ բաներ՝ հանուն այստեղ լինելու և երազանքի համար պայքարելու հնարավորության։

Ես այն ընկերն եմ, որ միշտ ճշմարտությունն է ասում և կարծում եմ՝ Մեսսին սխալ էր, երբ ասում էր այդ ամենը»,-նշել է Ալվեսը։

7837 | 0
Facebook