Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

09:35, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Ինչո՞ւ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում էր:

Ուշագրավ է, որ մեր երկրի դե յուրե և դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի հետ, ով հանդիսանում է Վիետնամի ղեկավարը:

168.am-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, և, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, և Վիետնամի նախագահը իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագահի հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
7308 | 0
Facebook
COMMENT.am