Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՊՆ УРАЛ-ը կողաշրջվել է. կա վիրավոր

21:20, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
ՊՆ УРАЛ-ը կողաշրջվել է. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
     Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

7530 | 0
Facebook