Խնդրում ենք սպասել...

Համացանց

«էս հայհոյանքները, որ էս տեսանյութում են, չարյաց փոքրագույնն են». Անի Նավասարդյան

01:05, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
«էս հայհոյանքները, որ էս տեսանյութում են, չարյաց փոքրագույնն են». Անի Նավասարդյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս հայհոյանքները, որ էս տեսանյութում են՝ չարյաց փոքրագույնն են նրանց համեմատ, որոնք ցավոք չկարողացա նկարել:

էսօր շների հետ քայլում էինք մեր շենքի դիմաց ու հանկարծ 3 տղամարդ մոտենում են, որ նստեն մի նստարանի, որի ետևում շունս էր խելոք կանգնած:
     Դրանցից մեկը հարձակվեց շան վրա, որ քշի էդ մասից, ես էլ պաշտպանելով գոռացի վրան, որ իրեն ադեկվատ պահի:
     դրանից հետո սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին իմ հասցեին ու ես զանգեցի ոստիկանություն...

Մինչև ոստիկանության գալը, էդ մասում քաղաքապետարանի կանաչապատման աշխատողները դուրս եկան ելույթի...
     Lավ տեսնելով ու լսելով տեղի ունեցածը, ամեն դեպքում ինձ սկսեցին մեղադրել գործ տալու, իսկ շներին էլ՝ խոտերի մեջ բնական կարիքները հոգալու համար (այ քեզ բան... բա կենդանին որտեղ կեղտոտի):

Սրանց մասին....
     Թափառող կենդանին իրենց համար ասֆալտի փոշուց ավելին չէ ու իրենց մասին հոգ տանող մեկն էլ բնականաբար իրենից ոչինչ չի ներկայացնում:
     Բացի էդ, շներին մի երկու անգամ պաշտպանել եմ իրենցից: Դրա համար իրենց թշնամին եմ ու լավ առիթ էր ինձ նման «բոմժին» պատժելու համար:

Բոմժ եմ, որովհետև 2 շուն եմ տանը պահում, դրսի կենդանիներին էլ կերակրում եմ: (Դասական գյումրեցու պատկերացմամբ՝ բոմժը հենց էդպես էլ լինում է, մի զարմացեք):

էս ամենը տեղի էր ունենում շենքի ուղիղ դիմաց, բնակելի տների լուսամուտների տակ: Ոչ մի արձագանք չէղավ տներից, ոչ մի տղամարդ չգտնվեց, որ ասեր «էս բոմժը» հեչ, բայց քո հայհոյանքները իմ կինն ու երեխան են լսում...

Հայհոյանքներ հնչեցին նաև ոստիկանների ներկայությամբ: Սա ոստիկանության համբավի մասին բոլորովին լավ չի խոսում: Նույնիսկ էդ աստիճանի անհարգալից վերաբերմունքից հետո, տարօրինակ կերպով, անձնավորությունը բերման չենթարկվեց:

Երբ ինձ տարան Կումայրիի բաժանմունք, գործը կարճ կապելու համար ուզում էին որ ես ուղղակի դիմում գրեմ, որից հետո իրենք դրանց մի լավ դաս կտային:
     Ուզում էին իբր «մարդկայինով» հարց լուծել, թե երկար քաշքշոցի զահլա չկար՝ չգիտեմ, բայց ես ամեն դեպքում հաղորդում տվեցի ու գործը բացվեց:

Հարգելի ոստիկաններ, կարծում եմ ձեր մարդկայնությունը ճիշտ կլինի այլ տեղերում ցույց տալ, սա հաստատ էն դեպքն ու տեղը չէր:

............
     Շենքում չգիտեմ քանի մարդ է ապրում, բայց մեծ մասի համար դրսի կենդանին ասֆալտի վրայի փոշի է ու նրանց պաշտպանող, իրենց մասին հոգ տանող մեկն էլ բնականաբար արժեք չի կարող իրենից ներկայացնել:
     Էս ամենը ինձ բոլորովին չի բարդույթավորում, ես իմ շրջապատն ունեմ ու հարգանքի պակաս չեմ զգում, բայց էդ հասարակությունը, էդ կուլտուրան...............երկար բազմակետեր..............

Գյումրու քաղաքապետարան, սա նաև ձեր խնդիրն է, որովհետև շներին ստերիլիզացնելու ու հոգ տանելու դեպքում ոչ միայն ֆիզիկական ու առողջական հարց կլուծվի, այլև վերաբերմունք կփոխվի»:

10045 | 1
Facebook