Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

19:05, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը այսօր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ գրավով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար։ Գումարի չափը կթողնեն դատարանի հայեցողությանը։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այս միջնորդությունը հնարավոր կլինի քննել, երբ վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերն ուղարկի առաջին ատյանի դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

| | |
2315 | 0
Facebook