Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Աղասի Աղասյանը

17:40, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Մահացել է Աղասի Աղասյանը

Այսօր ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, ծանրորդ Աղասի Աղասյանը։ Նա 30 տարեկան էր։

Հիշեցնենք, որ Աղասյանը 2011 թվականի ամառային Ունիվերսիադայի չեմպիոն էր և 2013 թվականի բրոնզե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2009 թ, 2011թ․)

Նշենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն Աղասի Աղասյանն էր, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները (Վ.Դ., 1986 թ. և Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության, այնուհետև վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղևորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Այսօր Աղասյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Լուսանկարներ՝ վթարի վայրից
Լուսանկարներ՝ վթարի վայրից
Լուսանկարներ՝ վթարի վայրից
Լուսանկարներ՝ վթարի վայրից
Լուսանկարներ՝ վթարի վայրից
Լուսանկարներ՝ վթարի վայրից
42190 | 1
Facebook