Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ողբերգական վթար Դիլիջանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

17:15, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Ողբերգական վթար Դիլիջանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարեւանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

| | |
18359 | 1
Facebook
COMMENT.am