Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանի Ալվեսը պատմական ռեկորդ է սահմանել

16:00, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Դանի Ալվեսը պատմական ռեկորդ է սահմանել

Բրազիլիայի ազգային հավաքականի 36-ամյա պաշտպան Դանի Ալվեսը պատմական ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով կարիերայի ընթացքում նվաճել է 40 տիտղոս։

Հիշեցնենք՝ երեկ Ալվեսը, Բրազիլիայի հավաքականի կազմում, երկրորդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Երկու անգամ էլ նա ազգային հավաքականի կազմում դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։

Եվս 36 տիտղոս Ալվեսը նվաճել է ակումբային կարիերայում՝ հանդես գալով «Սևիլիա»-ում, «Բարսելոնա»-ում, «Յուվենթուս»-ում և ՊՍԺ-ում։

Դանի Ալվեսը պատմական ռեկորդ է սահմանել
Դանի Ալվեսը պատմական ռեկորդ է սահմանել
8097 | 0
Facebook