Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նա հայկական ֆուտբոլի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել»․ Գևորգ Լոռեցյան

15:15, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
«Նա հայկական ֆուտբոլի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել»․ Գևորգ Լոռեցյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։

Սարգիս Հովիվյանը ԽՍՀՄ լավագույն և, անկասկած, հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել, խաղացել է Երևանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, Քութաիսիի «Լոկոմոտիվ» ակումբներում, երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով։

Ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա տաղանդի բոլոր երկրպագուներին»։

| | |
1951 | 0
Facebook
COMMENT.am