Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից

15:35, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Մանրամասներ՝ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի
     պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների
     օգնությունը:
     Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող «Bogdan» և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» մակնիշների ավտոբուսներին, ինչի հետևանքով 2013 թ. ծնված Ա.Ղ.-ն հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

| | |
3344 | 0
Facebook
COMMENT.am