Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ողբերգական վթարների պատճառներն այլ են». Արմեն Աղայան

03:15, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
«Ողբերգական վթարների պատճառներն այլ են». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողբերգական վթարների պատճառներն այլ են. չեմ կարծում, թե ղեկին քնելու կամ ավելորդ ուղևոր վերցնելու պատճառը մեքենա վարել չիմանալն է։ Որքան էլ որ խստացնենք վարորդական իրավունք ստանալու կարգը, միևնույն է, իրավունք ստանալու են նույն քանակի մարդիկ և մոտավորապես նույն վարորդական հմտություններով ու գիտելիքներով։ Բայց կանոններ իմանալն ու դրանց հետևելը շատ տարբեր բաներ են։ Բոլոր տեսակի խախտումներն ունեն երկու հիմնական պատճառ` փող և լկտիություն։ Հնարավոր է` Վրաստանի դեպքի վարորդն ամեն օր Քոբուլեթի է քշում, որ սեզոնին հասցնի մի քիչ փող կուտակել, ավելորդ ուղևորներն էլ հավելյալ փող են իր համար, գիշերն է քշում, քանի որ այդպես ավելի արագ է։ Ուղևորներն էլ համաձայնվում են, քանի որ այդպես ավելի էժան է, քան գնացքով։ Մի քանի ուղևոր ավել տեղափոխելն է նաև քաղաքային տրանսպորտի վարորդների կատարած երթևեկության և ուղևորափոխադրումների կանոնների խախտումների պատճառը։ Փողն է նաև սպասարկող մեքենաների զանգվածային անսարքությունների պատճառը։ Ինչ վերաբերում է լկտիությանը, ապա այն կարող է պայմանավորված լինել ջահելությամբ, բնավորությամբ, բայց հիմնականն անդաստիարակությունն է և անպատժելիությունը։ Ու դարձյալ, դա ոչ մի կապ չունի վարորդական հմտությունների հետ։ Նույնիսկ հակառակը, լկտի լինելու համար ահագին ինքնավստահություն է պետք։ Ամենալկտի 18 տարեկան արարածն անգամ կարող է հեշտությամբ սերտել կանոնները և հանձնել ամենախիստ գործնական քննությունը, իսկ 40 տարեկանում վարորդական իրավունք ստացող մի պարկեշտ և զգուշավոր անձնավորություն, գուցե և մի քանի անգամ կտրվի քննությունից։ Այնպես որ փնտրեք այլ լուծումներ»։

30662 | 0
Facebook