Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ Զոդի ողբերգական վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ

12:15, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Մանրամասներ՝ Զոդի ողբերգական վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է տրամադրել Զոդի կամրջի մոտ վթարից տուժածների վիճակի վերաբերյալ. «Տուժածները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար: «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության: Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածներն ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում»,- նշված է ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

5959 | 0
Facebook