Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 29 մարդ է մահացել Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով

10:05, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Ավելի քան 29 մարդ է մահացել Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով

Հնդկական Ագրա քաղաքում ավելի քան 29 մարդ է մահացել մարդատար ավտոբուսի ջրանցք ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Ըստ իրավապահ մարմինների հաղորդած նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով 15 մարդ տուժել է, որոնք հոսպիտալացվել են։

Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել մոտակա Բաղել Թար գյուղի բնակիչները։ Նրանք հասցրել են 20 տուժածի անվնաս դուրս բերել ջրի մեջ հայտնված ավտոբուսից։

Ավելի ուշ ժամանած ոստիկաններն արդեն ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։

Առավոտյան ժամը 4։30-ի սահմաններում վարորդը, ըստ երևույթին, կորցրել է ավտոբուսի վերահսկողությունը, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։

6982 | 0
Facebook