Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաղթանակս նվիրում եմ հայերին»․ Արթուր Ավետիսյան

23:20, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
«Հաղթանակս նվիրում եմ հայերին»․ Արթուր Ավետիսյան

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճեց ոսկե մեդալ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուրն ամփոփեց իր մրցելույթը․ «Տպավորություններս անբացատրելի են։ Շատ ուրախ եմ։ Սպասում էի, որ մեդալ կնվաճեմ։ Հաղթանակս նվիրում եմ հայերին, զինվորներին, ընտանիքիս և մարզիչներիս, բոլոր-բոլորին»։

Արթուրը, օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր, երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ՝ զիջելով միայն թուրք Իբրահիմ Չոլակին։ Եզրափակչում, սակայն, Արթուրը վաստակեց 14,900 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։ Հարցին՝ ի՞նչն օգնեց իրեն առավելության հասնել Չոլակի նկատմամբ, Արթուրը պատասխանեց․ «Մարզիչներս, ընկերներս, բոլորը ոգևորում էին ինձ, դա օգնեց»։

4922 | 0
Facebook