Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ». Արսեն Թորոսյան

15:35, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնե պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ՝ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ՝ հավանաբար, բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։

79502 | 1
Facebook