Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունը չի կարողանում պայքարել մենաշնորհների դեմ». Արման Բաբաջանյան

22:05, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
«Իշխանությունը չի կարողանում պայքարել մենաշնորհների դեմ». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց իշխանությունն սկզբունքորեն չի կարողանում պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ: Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ: Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ-որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից: Նրանք արդեն այնքան են կուտակել, որ արդեն հավասար, բնական, իրավահավասար պայմաններում նրանց գրեթե ոչ մի վտանգ չի սպառնում, համենայն դեպս մոտ տասնամյակների հեռանկարով: Նրանք արդեն «բնական» իմունիտետ են ձեռք բերել իրենց մոտ կապիտալի գերկենտրոնացվածության շնորհիվ, և եթե մրցակցություն լինի, ապա միայն իրենց իսկ միջև»:

6432 | 0
Facebook