Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին բոյկոտել է Ամերիկայի գավաթի պարգևատրման արարողությունը

14:10, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
Մեսսին բոյկոտել է Ամերիկայի գավաթի պարգևատրման արարողությունը

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի երրորդ տեղի համար Արգենտինա-Չիլի հանդիպումից հետո (2:1) բոյկոտել է պարգևատրման արարողությունը՝ վիրավորվելով իր կարմիր քարտից։

«Ես չմասնակցեցի պարգևատրման արարողությանը, քանի որ չեմ ուզում մասնակցել այդ կոռուպցիային։ Մեզ չեն հարգել այս մրցաշարին։ Նրանք չէին ուզում, որ մենք եզրափակիչ դուրս գանք ու թույլ չտվեցին մեզ դա անել։

Կոռումպացված մարդիկ խանգարեցին մեզ: Ես անկեղծ եմ ու միշտ ճշմարտությունն եմ ասում։

Նույնիսկ կասկած չկա, որ ամեն ինչ արվել է հօգուտ Բրազիլիայի հավաքականի: Հուսամ VAR-ն ու մրցավարները բացասական չեն ազդի եզրափակչի վրա»,- նշել է Մեսսին։

10134 | 0
Facebook