Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վթարից տուժածների մասին

19:45, շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ.
Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդում Զոդի կամրջի վթարից տուժածների մասին

«Արարատի» ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
     Նախարարը նշեց, որ 4-ն արդեն դուրս են գրվել տվյալ ԲԿ-ից:

Նրա խոսքով՝ տուժածներից մեկը ներկայումս գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբուժական բաժանմունքում, մեկ երեխա գտնվում է «Սուրբ Աստվածխամայր» ԲԿ-ում՝ ձեռքի կոտրվածքով, 4 հիվանդ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ։

«Բուն այրվածքային խնդիրն այնքան ծանր չէ, որքան մնացած խնդիրները, այսինքն՝ քրոնիկ հիվանդանություններ, կոտրավածքներ»,-մանրամասնեց Թորոսյանը:

Կենտրոնում գտնվող 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մյուսինը՝ ծանր, երրորդինը՝ մինջին ծանրության։
     Առավել մանրամասն՝ տեսանյութում:

7733 | 0
Facebook