Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սկզբունքորեն մենք առաջընթաց ենք ապրելու»․ Իգոր Պիկուշչակ

15:55, շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ.
«Սկզբունքորեն մենք առաջընթաց ենք ապրելու»․ Իգոր Պիկուշչակ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը խոսել է նորացված ակումբի առջև դրված խնդիրների ու նպատակների, տրանսֆերային քաղաքականության, նաև՝ նախկին թիմակիցներ Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի հետ հարաբերությունների մասին։
     «Շատ դրական եմ տրամադրված: Անցած շաբաթ մեկ օրով եկա, ծանոթացա և գնահատեցի թիմը: Բնականաբար, պետք է ամրապնդենք: Կա մեծ ցանկություն աշխատելու, և, սկզբունքորեն, մենք առաջընթաց ենք ապրելու... Առայժմ ինչ-որ մեկին առանձնացնել չէի ցանկանա, արդեն մի քանի օր աշխատում ենք, թիմի որոշ խաղացողների մասին պատկերացում կա, ունենք փորձաշրջան անցնող ֆոտբոլիստներ: Հիմա մենք զբաղվում ենք թիմի համալրմամբ և պատրաստվում նոր մրցաշրջանի մեկնարկին: Ամենայն հավանականությամբ, ավելի շատ խաղացողներ կգան, մենք կփորձենք ամրապնդվել առաջնությունից առաջ։ Առաջին հերթին պաշտպանության կենտրոնը, կենտրոնական պաշտպանների գոտին պետք է ամրապնդենք։ Ապա՝ եզրային հարձակվողը, այս դիրքը մեզ մոտ բաց է։ Կարծում եմ, ևս մեկ դարպասապահի մասին պիտի մտածենք։ Կա 3-4 դիրք, որոնք պետք է իսկապես ամրապնդենք»:

Անդրադառնալով իր ֆուտբոլային փիլիսոփայությանը՝ մարզիչը նշել է․ «Ինձ, թերևս, ավելի հոգեհարազատ է կոմբինացիոն ֆուտբոլը՝ կարճ և միջին փոխանցումներով, արագ անցումներով, բայց չենք հրաժարվի նաև երկար փոխանցումներից, եթե դա արդյունքի կբերի։ Կփորձենք խաղալ ավելի տեսարժան, կոմինացիոն ու հարձակողական ֆուտբոլ։ Առաջին հերթին ես ինքս ինձ համար առավելագույն նպատակներ եմ դնում, որովհետև հոգու խորքում ես հաղթող եմ, սիրում եմ հաղթել: Մենք կփորձենք առավելագույն նպատակներ սահմանել, որքան դա հնարավոր է: Մենք սա քննարկեցինք «Նոա» ՖԱ-ի ղեկավարության հետ, կփորձենք մտնել Եվրագավաթների գոտի։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանա թիմի համալրումը մրցաշրջանի համար, ինչ որակի խաղացողներ մեզ կմիանան: Բնականաբար, մենք չենք պատրաստվում հրաժարվել հայ ֆուտբոլիստներից: Եթե նրանք համապատասխանում են որակին, թիմի խաղային ոճին և նպատակներին, ապա հայ տղաները կներգրավվեն, կխաղան, կլինի մրցակցություն: Այո, արտասահմանից, մասնավորապես, Ռուսաստանից և նախկին Միության երկրներից տղաներ կլինեն... Մենք կկարողանանք մարտունակ թիմ ստեղծել, որը պայքարելու է բարձր տեղերի համար:

Որպես ֆոտբոլիստ Պիկուշչակը եղել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի թիմակիցը «Կրասնոդար»–ում, Ռոբերտ Արզոմանյանի հետ խաղացել է «Ամկար»–ում։ Անդրադառնալով նրանց հետ հարաբերություններին՝ մարզիչը նշել է․ «Հայաստան գալուց անմիջապես առաջ ես չեմ խոսել նրանց հետ: Ես այստեղ արդեն Ռոբերտի հետ կապ եմ հաստատել: Անցած տարի շփվել եմ Յուրայի հետ, պահպանել հարաբերությունները, այսպես ասենք՝ միմյանց չենք մոռացել»։

2598 | 0
Facebook