Զարմանահրաշ պատմություն է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Տուվայում: Տղամարդը ողջ է մնացել՝ մոտ մեկ ամիս մնալով արջի որջում՝ կոտրված ողնաշարով: Արջը կոտրել է նրա ողնաշարը և թողել որջում՝ որպես ուտելիքի պաշար:
Տղամարդն ստիպված է եղել խմել իր մեզը ողջ մնալու համար: Նա արջի ուշադրությունը չգրավելու համար այնքան երկար է պառկել անշարժ, որ նրա մաշկն սկսել է քայքայվել:
Տեղացի որսորդների խումբը նրան կիսամեռ վիճակում գտել է որսաշների շնորհիվ, որոնք անվերջ հաչացել են ու չեն հեռացել որջից:
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղի ունեցածի պատճառով նա ոչինչ չի հիշում, բացի իր անունից՝ Ալեքսանդր: Այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է և կարողանում է միայն թեթևակի շարժել ձեռքերն ու բացել աչքերը: Նրա ողջ մնալու հանգամանքը բժիշկները հրաշք են համարում: