Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանը ցանկանում է գազով վճարել հայկական ապրանքների դիմաց

23:25, ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ.
Իրանը ցանկանում է գազով վճարել հայկական ապրանքների դիմաց

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը իրանահայկական 16-րդ համատեղ առևտրատնտեսական խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է, որ իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է ավելանալ: Իրականացվում են բազմակողմանի բանակցություններ այն նպատակով, որ Իրանն սկսի փոխանակել գազը հայկական ապրանքներով, հայտարարել է իրանական լրատվական MEHR գործակալությունը:

Նախարարն արձանագրել է, որ ի թիվս ապրանքների, Հայաստանը կարող է իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարում Իրան՝ բնական գազի դիմաց: Նշենք, վերջերս գործի է դրվել էլեկտրահաղորդման երրորդ գիծը, և փոխանցումների մակարդակն արդեն հասել է 350 ՄՎտ-ի, իսկ 2020 թվականին այն պետք է հասնի 1000 ՄՎտ-ի:

Պաշտոնյան նաև ընգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության կարևորությունը, ինչի համար կան անհրաժեշտ բոլոր պայմանները:

12361 | 0
Facebook