Խնդրում ենք սպասել...

Միջազգային

 Իսպանիայի իրավապահները ձերբակալել են երկրի ամենամեծ կիբերհանցագործին

15:25, ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ.
 Իսպանիայի իրավապահները ձերբակալել են երկրի ամենամեծ կիբերհանցագործին

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը համարվում է Պիրենեյան թագավորության ամենամեծ կիբերհանցագործը: Վերջինս իր խաբեությունները կատարել էր առցանց խանութների միջոցով: Պատճենելով օրինական խանութերի կայքերը՝ դրանցով գովազդել է «վաճառվող» էլելտրատեխնիկան, գրավիչ առաջարկներով գնորդներ հավաքել: Կարճ ժամանակ անց պարզվում էր, որ օլայն-խանութները գոյություն չունեն: Հենց այս հանգամանքն էլ գրավել էր իրավապահների ուշադրությունը:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ կասկածյալի՝ անօրինական գործունեությունից ստացած ամսական եկամուտը գերազանցել է 300 հազար եվրոն:

4904 | 0
Facebook