Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ

12:15, ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ.
Աֆղանստանում հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Աֆղանստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Ֆարյաբի շրջանում հրթիռակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական ծառայությունը:

Ըստ իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ տուժել է ավելի քան 36 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ոստիկանությունը հաստատում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից:

6645 | 0
Facebook