Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ

11:15, ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձէ հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:

Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»:

7298 | 0
Facebook