Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

10:50, ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ.
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

4012 | 0
Facebook