Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են». Արսեն Թորոսանն ուղիղ եթերում էր

23:45, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
«Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են». Արսեն Թորոսանն ուղիղ եթերում էր

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են մտել:

«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:
     Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչև 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաև՝ արդեն իսկ եղել է գների համահարթեցում:
     Հիշեցնեմ, որ հիվանդանոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեև 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչև 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ և պայմանագրեր նախարարության հետ»,- ասեց նախարարը:
     Թորոսյանը նաև նշեց, որ ավելացվել է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների համար:
     Կարևոր է, որ ժամկետային զինծառայություն անցնող տղաների ծնողները ևս կարող են օգտվել այս ծառայություններից, զինվորների ծնողների համար բուժօգնությունը բարձր մակարդակով և անվճար իրականացվելու է».- ասաց նա:

3771 | 0
Facebook