Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս տարի ներդնել անչափ կարևոր այդ ծրագիրը». Արսեն Թորոսյան

22:25, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
«Նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս տարի ներդնել անչափ կարևոր այդ ծրագիրը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շատ հագեցած օր էր։ Ակիրա Իշիյաման և Մայքլ Սքոն Մուրաթօղլին պարգևատրվեցին Առողջապահության նախարարության հուշամեդալներով։

Բժիշկ Իշիյաման անգնահատելի ներդրում ունի մեր երկրում երեխաների խլության կանխարգելման և բուժման գործում։ Նա վերջին 18 տարիներին կատարել է կոխլեար իմպլանտացիայի ավելի քան 100 վիրահատություն հայ մանուկներին և զարգացրել խլության կանխարգելման ազգային ծրագիրը, ինչի համար մեր երախտիքն ենք հայտնում նրան և Սալբի Ագարակյանին։

Բժիշկ Մայքլ Սքոնը և Կաթվածի բուժման հայկական նախաձեռնության անդամները արդեն տասը տարի է օգնում են մեզ այդ ուղղությամբ և միայն նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս տարի ներդնել համանման ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս անվճար բուժօգնություն է ստացել մոտ 160 հոգի։ Շնորհակալ ենք նրանց բոլորին այս վիթխարի աջակցության համար»։

2826 | 0
Facebook