Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես այստեղ եմ, որ հաջողություններ բերեմ թիմին»․ Լեմպարդ

17:20, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
«Ես այստեղ եմ, որ հաջողություններ բերեմ թիմին»․ Լեմպարդ

Լեգենդար ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն այսօր նշանակվել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ: Նա 2 տարվա պայմանագիր է կնքել։ Պաշտոնական արարողությունից հետո նա նշել է․ «Շատ ուրախ եմ վերադառնալ «Չելսի»՝ որպես գլխավոր մարզիչ: Բոլորը գիտեն այս ակումբի ու նրա պատմության հանդեպ իմ սիրո մասին: Հիմա բացառապես աշխատանքի ու գալիք մրցաշրջանի պատրաստության վրա եմ կենտրոնացած: Ես այստեղ եմ, որպեսզի քրտնաջան աշխատեմ ու հետագա հաջողություններ բերեմ թիմին:

Արդեն չեմ համբերում՝ երբ եմ սկսելու»։

Հիշեցնենք՝ Լեմպարդը որպես ֆուտբոլիստ «Չելսի»-ում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ անցկացնելով 648 հանդիպում և խփելով 211 գոլ։

7452 | 0
Facebook