Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը 107 միլիոն դրամ տրամադրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար

12:05, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Կառավարությունը 107 միլիոն դրամ տրամադրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ին որպես դրամաշնորհ տրամադրել մոտ 107 միլիոն դրամ՝ հակառետրովիրուսային դեղեր ձեռք բերելու նպատակով:

Գումարը կտրամադրվի պետական բյուջեի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ հակառետրովիրուսային դեղերին հատկացված գումարից։

Ընդունված նախագծով ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում հակառետրովիրուսային դեղերի անընդմեջ մատակարարում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը և բուժումը:

2321 | 0
Facebook