Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ակցիայի նոր ձևաչափ՝ Թբիլիսիում. համերգ խորհրդարանի դիմաց

12:45, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Բողոքի ակցիայի նոր ձևաչափ՝ Թբիլիսիում. համերգ խորհրդարանի դիմաց

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիաների 15-րդ օրը տեղի կունենա համերգ վրացի երաժիշտների կատարմամբ: Այս մասին հայտնում է News Georgia-ն:

Ակցիայի կազմակերպիչներն արդեն 2 շաբաթ շարունակ օրական 19 ժամ անցկացնում են Վրաստանի խորհրադարանի դիմաց՝ ամեն անգամ նոր պահանջներ ներկայացնելով իշխանությանը, չմոռանալով, սակայն, գլխավոր պահանջը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Այսօր նրանք նախատեսում են փոփոխել ակցիայի ձևաչափը. նախատեսվում է, կազմակերպիչների բնորոշմամբ, մեծ շուքով համերգ կազմակերպել խորհրդարանի դիմաց, որին մասնակցություն կունենան տարբեր ժանրի երաժիշտ կատարողներ. կլինի ռոք, փոփ, էթնո և նույնիսկ՝ օպերա:

4369 | 0
Facebook