Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպես կարող է սփյուռքի բժշկական հանրույթը աջակցել Հայաստանի առողջապահության զարգացմանը». Արսեն Թորոսյանը

18:30, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
«Ինչպես կարող է սփյուռքի բժշկական հանրույթը աջակցել Հայաստանի առողջապահության զարգացմանը». Արսեն Թորոսյանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և տեղացի բժիշկների հետ խոսեցինք մի կարևոր հարցի շուրջ։

Թե ինչպես կարող է սփյուռքը և հատկապես սփյուռքի բժշկական հանրույթը աջակցել Հայաստանի առողջապահության զարգացմանը։

Կարող եմ ասել շատ արդյունավետ քննարկում էր՝ կոնկրետ և շոշափելի առաջարկներով»։

2702 | 0
Facebook