Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու լուրերի մասին

13:10, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու լուրերի մասին

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենք վաճառել:

Նաղդալյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մշտապես ասվել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու այդ հարցին, և այն մշտապես բարձրացվում է երկկողմ և բազմակողմ հարթակներում:

«Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները հատակապես, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերական ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և նաև, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը և խաղաղությունը»,-ասաց խոսնակը:

4731 | 0
Facebook