Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանի կողմից է գործն արհեստականորեն ձգձգվում». Ռ. Քոչարյանի պաշտպաններ

11:35, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
«Դատարանի կողմից է գործն արհեստականորեն ձգձգվում». Ռ. Քոչարյանի պաշտպաններ

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այն կարծիքին են, որ

դատարանը «կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել և վնասել գործընթացին»:

«Խնդիրն այն է, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ի որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում Առաջին ատյանի դատարան, որպեսզի այդ պրոցեսը սկսվի»,-ասում է պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանների խոսքով՝ իրենց տարբեր ուղղություններից մեղադրում էին դատավարությունն արհեստականորեն ձգձգելու մեջ, այնինչ այժմ հենց դատարանն է ձգձգում գործը տարբեր պատճառաբանություններով: «Գործավարության կանոնների վրա հղում կատարելով՝ մեր համար անհասկանալի պատճառաբանություններով այդ գործն Առաջին ատյանի դատարան չի վերադարձվում և, փաստորեն, գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք»,-ասում է Խուդոյանը:

Փաստաբան Արամ Oրբելյանն էլ իր հերթին նշեց. «Հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները, բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր մեզ մեղադրում էին դատավարությունը ձգձգելու մեջ, իրենց գնահատականը կտան դատարանի կողմից գործի արհեստական ձգձգման համար»:

5217 | 0
Facebook