Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդը պարզ հոդաբաշխ ասել է՝ աշխԸտել եմ, ինչի՞ եք աղավաղում վառ անհատի խոսքը»․ Լիզա Ճաղարյան

20:30, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
«Մարդը պարզ հոդաբաշխ ասել է՝ աշխԸտել եմ, ինչի՞ եք աղավաղում վառ անհատի խոսքը»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թանկագին լրագրողներ, էդ ինչի՞ եք Սաշիկի տղային խմբագրում-սրբագրում։ Մարդը պարզ հոդաբաշխ ասել է՝ աշխԸտել եմ, ինչի՞ եք աղավաղում վառ անհատի խոսքը։ Եթե ասում է՝ աշխԸտել եմ, ուրեմն աշխԸտել է, ոչ թե աշխԱտել։
     Քաղաքական գործիչների խոսքը լավ է՛լ անաղարտ ներկայացնում եք, իսկ ճնշված, ընդդիմադիր, իշխանությունների բիրտ կրնկի տակ ճխլված աշխԸտասերների խոսքն աղավաղում եք կանխամտածված և առանձնակի դաժանությամբ։
     Բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում»։

8924 | 0
Facebook