Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Բոլորին էլ կարելի է երգ նվիրել». Արայիկ Հարությունյան

15:45, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
«Բոլորին էլ կարելի է երգ նվիրել». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգի, ինչպես նաև ֆեյսբուքյան իր գրառման մասին հարցերին, ասել է. «Որևէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել, ես խոսել եմ կոչման շնորհման կարգի մասին»: Իսկ լրագրողի այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Սերժ Սարգսյանին երգ նվիրել, պատասխանել է. «Բոլորին կարելի է երգ նվիրել: Իմ գրառման մեջ կար կարգի փոփոխության անհրաժեշտության մասին մտահոգություն»:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգի համացանցում տարածվելուց հետո Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

| | |
3402 | 0
Facebook
COMMENT.am