Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը նախատեսում է Աֆղանստանում թողնել մեծ թվով հետախուզական ստորաբաժանումներ

10:40, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
Թրամփը նախատեսում է Աֆղանստանում թողնել մեծ թվով հետախուզական ստորաբաժանումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը նախատեսում է նվազեցնել Աֆղանստանում ամերիկյան զինվորական անձնակազմի թիվը՝ թողնելով այնտեղ մեծ թվով հետախուզական ստորաբաժանումներ:

«Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք... Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն՝ ավելի շատ, քան հնարավոր է պատկերացնել: Դա շատ կարևոր է»,- ասել է նա:

Նշենք, որ մարտին սենատորներ Ռենդ Փոլը և Թոմ Յուդալլը հայտարարել էին, որ Աֆղանստանի պատերազմի հետևանքով ԱՄՆ-ն արդեն ծախսել է 2 տրիլիոն դոլար, հակամարտության զոհ են դարձել 2300 ամերիկացի զինվորականներ:

6149 | 0
Facebook