Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

21:25, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Անդրադառնալով ԱԱՏՄ կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մանկական կրթական հաստատություններին։ Եվ այստեղ անելիքները (այս դեպքում ջրծաղիկի պարագայում) մեծ են հենց ԱԱՏՄ կողմից ձեռնարկված միջոցառումների մասով` հիվանդության հետագա տարածումը և խմբակային դեպքերը զսպելու ուղղությամբ, ինչի մասին ԱՆ համապատասխան կառույցի կողմից ապահովվում է ամենօրյա տեղեկատվություն։ Չգիտես` ինչու նշված կառույցը մտահոգված է 1 հիվանդով, թեկուզ ինքնաթիռով ժամանած։ Երևի դեպքը շփոթության մեջ է դրել վերջիններիս, մտածելու` դա ասենք ոչ թե ջրծաղիկի, այլ օրինակ` կարմրուկի ներբերովի դե՞պք է: Հայտարարություն անելիս կարելի էր ի սկզբանե համաճարակաբանության տեսանկյունից իրականացնել ռիսկի գնահատում` այնուհետև հանդես գալ մասնագիտական հայտարարությամբ»։

3732 | 0
Facebook