Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Ամո՛թ է, մի՛ արեք այսպիսի էժանագին բաներ, որոնցով արջի ծառայություն եք մատուցում Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Համբարյան

22:05, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
«Ամո՛թ է, մի՛ արեք այսպիսի էժանագին բաներ, որոնցով արջի ծառայություն եք մատուցում Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 30-ին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերի ժամանակ Հայաստանի պատվիրակության 3 ներկայացուցիչներ շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզաձևերում նվաճեցին ոսկե մեդալներ...
     Ամբողջ ազգը ցնծում էր այս հաջողություների համար... Սակայն համացանցային իշխանամետ որոշ օգտատերեր հայ մարզիկների հաջողություններն սկսեցին ներկայացնել թավշյա հեղափոխության պրիզմայի ներքո և դրանով իբրև թե նաև գովազդել իշխանություններին,որը նորմալ մարդու մոտ բացի զզվանքից ուրիշ բան չի կարող առաջացնել...
     Հայ մարզիկների հաղթանակից հետո համացանցում հանդիպեցի այս վերնագրով՝ «30 րոպեում 3 ոսկի. սա նոր Հայաստանն է...» հոդվածի...
     Հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի գործող իշխանությանունն այդ 30 րոպեում մեր մարզիկների կողմից վաստակած 3 ոսկե մեդալի հետ...
     Այն, որ հայաստանցի մարզիկներն այդ 30 րոպեում մեդալներ են վաստակել նախ և առաջ պայմանավորված է մրցաշարի կազմակերպիչներից, ովքեր այդ մրցումները գրեթե իրար հետևից են դրել, որոնց եզրափակիչներին մասնակցում էին հայ մարզիկները... Իսկ եթե հայ մարզիկներն այդ ոսկե մեդալները 2 օրվա մեջ ստանային, ապա դա «նոր Հայաստանի» ձեռքբերումը չէր լինի... Կամ եթե հայաստանցի մարզիկներն այլ արժեքի մեդալներ վաստակեին այդ կես ժամվա մեջ, օրինակ՝ 2 ոսկե, 1 արծաթե կամ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ, իսկ դա ում կվերագրեին «թավշյա» քարոզիչները...
     Սակայն ամենակարևորն այն է, որ ոսկե և այլ արժեքի մեդալներ ստացած հայաստանցի մարզիկներն ընդհանրապես ինչ-որ բանով պարտավոր չեն այս իշխանություններին, քանի որ մինչ այդ էլ, մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցաշարերի և մեդալներ վաստակելով, միշտ հպարտություն են պարգևել մեզ բոլորիս...
     Տարրական զզվանք է առաջացնում, երբ իշխանություններին գովազդողները, նույնիսկ սպորտի բնագավառում Հայաստանի ձեռքբերումները փորձում են սեփականաշնորհել և քաղաքականացնել..․ Ամո՛թ է, մի արեք այսպիսի էժանագին բաներ, որոնցով արջի ծառայություն եք մատուցում Նիկոլ Փաշինյանին...
     Ի դեպ, բոլոր մեդալակիր մարզիկները, նախ և առաջ իրենց հաջողության համար պարտավոր են իրենք իրենց, մարզիչներին և նրանց, ովքեր պայմաններ են ստեղծում,ո ր մարզիկները նորմալ պարապեն...
     Հ.Գ. Չեմ զարմանա, եթե շուտով որոշ պնակալեզ իշխանամետ օգտատերեր մեզ հայտնեն, որ Երևանի հիմնադիր Արգիշտի Ա-ն Նիկոլ Փաշինյանի նախնիներից է...»։

| | |
6869 | 3
Facebook