Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություն է առաջարկվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում

12:25, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Ի՞նչ փոփոխություն է առաջարկվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և ընդունվեց (102 կողմ) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: «Գործող իրավակարգավորումներով, եթե անձը համատեղությամբ է աշխատել՝ եղել է համ ուսուցիչ, համ ինժեներ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվվում: Մենք առաջարկում ենք հանել այս սահմանափակումը, ինչը նշանակում է՝ հետայսու համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը ևս կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և դրա չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում»,- հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

7214 | 0
Facebook