Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նստե՛ք, պարոն Քոչարյան, իսկ երբ հոգնեք, կգաք՝ փաստերով կապացուցեմ Ձեր ստորությունները»․ Սևակ Դերձյան

02:15, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
«Նստե՛ք, պարոն Քոչարյան, իսկ երբ հոգնեք, կգաք՝ փաստերով կապացուցեմ Ձեր ստորությունները»․ Սևակ Դերձյան

Տնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի ցինիզմը սահմաներ չի ճանաչում, մարդը, որի իշխանության տարիներին խաղաղ պայմաներում օրը ցերեկով Երևանը դարձավ հայի արյան ծով, խոսում է ինչ-որ տնտեսական ձեռքբերումներից, հաջողություներից, թվերից, քաղաքականություն հետ գալուց և ուրիշներին աջակցելուց: Ախր, որ մեռելն է հետ եկել, որ դու գաս, ախր դու ում կողքը կանգնես, նա էլ տեղում դատապարտված է առհավետ անհաջողության, ախր դու թալանի թվերից խոսա, քո հիմնած քրեաօլիգարխիայից խոսա:Դու ես եղել հող պահող և Արցախի համար արյուն տվող տեսակի ամենամեծ հալածողը և դատարաների վրա ապօրինի ճնշում գործադրողը, գործեր կարողն ու խաղաղ ցուցարարներ ջարդողը: Եթե նեղվում ենք Նիկոլից, ապա միայն նրա համար, որ քո և քո նման գիշատիչների հետ դեռևս քաղաքակիրթ է խոսում: Նստե՛ք, պարոն Քոչարյան, իսկ երբ հոգնեք, կգաք՝ փաստերով կապացուցեմ Ձեր ստորությունները»:

26329 | 0
Facebook