Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն

15:25, կիրակի, 30 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5։0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Գրաբովիկին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով` 2։1 հաշվով առավելության հասնելով Վրաստանը ներկայացնող Ռևազ Նադարեշվիլիի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Արթուրը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գոլովինին։

16344 | 0
Facebook