Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի». Արմեն Աշոտյան

22:05, շաբաթ, 29 հունիսի, 2019 թ.
«Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։

Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում և արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում կստանա։

Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»:

4416 | 0
Facebook