Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ». Լևոն Բաղդասարյան

14:05, ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ.
«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ». Լևոն Բաղդասարյան

Այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ և՛ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն:

«Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ դատական ակտն ասել ավելորդ մակդիրներ, պետք չէ»,-ասաց փաստաբանը՝ օրինակ բերելով «տուշոնկա» մեղադրական տարրեր պարունակող մակդիրը:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ դատախազությունում ռեֆորմատիկ փոփոխություններ պետք է անել:

«Երբ մեզ ասում են, որ սա գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, դատախազը նշում էր, որ մենք միտումնավոր ենք ասում, որ նեղը գցենք դատարանին: Այսօր մենք ունեցանք նույն քրեական գործի շրջանակում 2 անհապաղ միջոցի որոշում: Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ, որ անհապաղ միջոց կիրառի»,-ասաց փաստաբանը:

5224 | 0
Facebook