Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձայն չես տվել, կալգոտկեն պիտի հանես». Հ. Գալստյան

20:00, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
«Ձայն չես տվել, կալգոտկեն պիտի հանես». Հ. Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանական «արդար» ընտրությունների ժամանակ, երբ դեռ տուկի թելը և պարարտանյութը նոր-նոր էին պատրաստվում դառնալ քաղաքական կատեգորիա, ընտրություններում Քոչի համար պայքարողները երբեմն ցանկանում էին օգտվել օբշագի տված փողերից և գումարի փոխարեն տարատեսակ էժանագին ապրանքներ էին տալիս որպես ընտրակաշառք:
     Նրանցից մեկն էլ որոշել էր զուգագուլպաներ (կալգոտկա) նվեր տալ:
     Ընտրության հաջորդ օրը, երբ նկատում է, որ նվեր վերցնողներից շատերը իրեն խաբել և այլ թեկնածուի են տվել իրենց ձայները, որոշում է նվերները ետ պահանջել:
     Փողոցում հանդիպում է երկու կանանց, ում կասկածում է կեղծիքի մեջ:
     Պահանջում է, որ նրանք վերադարձնեն նվերները:
     Կանայք փորձում են հավատացնել, որ իրենք չեն խաբել, բայց ոչինչ չի ստացվում և նա պահանջում է ետ վերադարձնել նվերները:
     Կանանցից մեկը ճարը կտրած ասում է, որ չի կարող վերադարձնել, քանի որ արդեն հագել է:
     Էս մեր ընկերն էլ, թե՝
     — Ձայն չես տվել, կալգոտկեն պիտի հանես...

Հ.Գ.

Էն Մենուայի պահով դեռ հասկանալի է, որ կարող է կալգոտկեն հանի և ետ տա, բա էն պիցցա ուտողները, որ կերել են, դրանք ի՞նչ անեն...

Կոպիտ դար է, կոպիտ բարքեր,
     ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ...»:

14627 | 0
Facebook