Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

22:40, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0 հաշվով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ են դուրս եկել Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։

Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակիչում։ Այսօր պայքարի դուրս կգա նաև Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

2207 | 0
Facebook