Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային

22:00, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային

Վրաստանի խորհրդարանը զրկել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիային անձեռնմխելիությունից:

Այսօր Վրաստանի կառավարության լիագումար նիստը համաձայնել է գլխավոր դատախազության դիմումը դատարան ուղարկել՝ պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալման խնդրանքով:

Այս որոշման օգտին քվեարկել է 91 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանում կան 150 պատգամավոր):

Այսպիսով, պատգամավորը կներկայացվի դատարանի առջև, որն էլ կսահմանի վերջինի խափանման միջոցը:

«Այս մարդիկ գերության մեջ են: Նրանք չէին կարողանում նայել իմ աչքերին: Հանդիպման ժամանակ շատ դժվար էր մթնոլորտը: Նրանց մեծ մասը չէր ցանկանում դա անել, չէր ուզում սեղմել կոճակը, բայց դա արեցին իրենց կամքին հակառակ: Մենք պետք է օգնենք այդ մարդկանց և փրկենք նրանց»,- ասել է Նիկա Մելիան հանդիպումից հետո:

Հարկ է նշել, որ Մելիայի խնդրանքով հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում չէին եղել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միասնական ազգային շարժում» խմբակցությունների ներկայացուցիչները:

4515 | 0
Facebook