Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց «Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլում

23:25, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց «Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Նրա մրցակիցներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շախրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա):

Առաջին տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։ Պարտիան ավարտվեց 50-րդ քայլին։

2405 | 0
Facebook