Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց

17:05, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակչում։ Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Բարեղամ Հարությունյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին։

Հունիսի 26-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

2473 | 0
Facebook