Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Սա միշտ լինելու է՝ հիմա, 5 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո». Մարությանը՝ փողոցային ապօրինի առևտրի մասին

17:20, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Սա միշտ լինելու է՝ հիմա, 5 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո». Մարությանը՝ փողոցային ապօրինի առևտրի մասին

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանն առաջարկեց «մինի-կրպակներ» դնել Երևանի տարբեր հատվածներում՝ հաշվի առնելով ապօրինի իրականացվող առևտուրը, որն էլ իր հերթին ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա:

Թեմային ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այս պրոցեսից հետո, միևնույն է, հայտնվելու են մարդիկ, որոնք էլի գալու են այդ շուկաներից դուրս և մեծ շուկաներից դուրս, իրենց համար մի բան դնեն, վաճառեն: Եվ այստեղ մեր տեսլականը, անելիքը հետևյալն է. ամենօրյա ռեժիմով աշխատել. սա ընդմիշտ պրոցես է լինելու, սա միշտ լինելու է՝ հիմա, 5 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո»:

Միրզոյանն էլ հորդորով դիմեց Երևանի բնակիչներին՝ խնդրելով նրանց առևտուրը կազմակերպել միայն շուկաներում:

| | |
1458 | 0
Facebook