Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա հուշեք «բարձրահռչակ մալյարին»». Արմեն Դանիելյան

16:40, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
«Սա հուշեք «բարձրահռչակ մալյարին»». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պարզվեց, որ կոստանյան գևորիկները դեռ ողջ են ու Մոսկվայից մեզ «խրատներ» ու «դասեր» են տալիս... Որ այս «տաղանդաշատ սվաղչին» բեջուռայի կենդանակերպից մարդու չվերածվեց, դա այլևս փաստ է... Իսկ հանրահայտ փաստերն ապացուցման անհրաժեշտություն չունեն... Երբ այս շիզոֆրենիկը «կարգվեց» դատախազի պաշտոնում՝ ՀՀ դատախազության համակարգը շեղվեց իր բուն գործունեությունից և սկսեց գործել կոստանյանական սահմանադրությամբ և օրենքներերով: Երբ այս ինքնասիրահարված մեծամիտը դատախազության համակարգի երկարամյա պրոֆեսիոնալների նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ ծավալեց, ոչ մի դատախազ հարցը չտեղափոխեց քրեաիրավական դաշտ: Իսկ խնդիրը նրանում էր, որ կոստանյան գևորիկը տիրացավ դատախազության բոլոր լիազորություններին, ինչն անկասկած իշխանությունը զավթելու եղանակ է և նախատեսված է քրեական օր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն: Սա հուշեք «բարձրահռչակ մալյարին»...»:

8144 | 0
Facebook